AM
24 Դեկտեմբեր 2012 - 11:08 AMT

Հայկուհի Գևորգյան. Հայաստանում ամենաշատը կա լավ արհեստավորի կարիք

Հայաստանում ամենից շատ պակասում են լավ արհեստավորները, մասնավորապես խառատները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը: Նրա խոսքով` այսօր երեխան ընտրում է ավելի «մոդայիկ» մասնագիտություններ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմողների թիվը փոքր է:

Այս կապակցությամբ ՊՈԱԿ-ը աշխատանքներ է տանելու դպրոցներում և բուհերում: 2012 թ-ի հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը հավանությանն է արժանացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ մշակված «ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման» հայեցակարգը, որով 2012-2015 թթ. նախատեսվում են համատեղ միջոցառումներ` ուղղված կրթության և զբաղվածության ոլորտներում համակարգի ներդրմանը և զարգացմանը:

Գևորգյանի խոսքով` պետք է մշակվի համապատասխան մոթոդաբանություն, որով համապատասխան մասնագետները կաշխատեն երեխաների հետ մասնագիտական կողմնորոշման հարցում: Բացի այդ, մասնագետները կաշխատեն նաև բուհերի կարիերայի կենտորնների հետ: ՊՈԱԿ-ը կաջակցի հանրային իրազեկման գործում: