AM
24 Դեկտեմբեր 2012 - 11:49 AMT

Ավանը և Դավթաշենը 2012 -ի լավագույն համայնքներն են

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ:

Անդրադառնալով մայրաքաղաքի վարչական շրջանների 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներին`Տարոն Մարգարյանը նշել է, որ տարվա կտրվածքով բարձր ցուցանիշներ են գրանցել և առաջին տեղը զբաղեցրել միանգամից երկու վարչական շրջան` Ավանը և Դավթաշենը: Երկրորդ և երրորդ տեղերում, համապատասխանաբար, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններն են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: