Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 15.30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի՝ Ախուրյանի և Սպիտակի կողմից, փակ է Ջաջուռի լեռնանցքը, դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:





