Օրերս Վճռաբեկ դատարանը Աշոտ Չտկյանի գործը թողել է անփոփոխ: Նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման, որի պատճառով նրա մայրը` Անահիտն արդեն մի քանի շաբաթ է բողոքում է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նա PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց, որ որդու ընկերը` Կարեն Մեհրաբյանը եկել է իրենց տուն, և խնդրել օգտվել համակարգչից` կնոջ հետ խոսելու նպատակով: Փոխարենը նա այդ համակարգչից փաստաթղթեր է ուղարկել: Մի քանի օր անց Աշոտին ձերբակալել են` մեղադրելով Կարեն Մեհրաբյանին օգնելու համար: Ըստ ԱԱԾ-ի, Մեհրրաբյանը Թուրքիայում կապ է հաստատել ադրբեջանցի լրտեսների հետ, և խոստացել նրանց երկրի մասին տեղեկություն տալ:
Բացի Չտկյանից, կալանավորվել են ևս 4 երիտասարդներ:
Չտրկյանի իրավաբան Հարություն Բաղդասարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի թղթակցին ասաց, որ ոչ մի քննություն չի եղել, նույնիսկ կողմերին չեն լսել:
Անահիտն արդեն 30 նամակ է գրել տարբեր կառույցներ` Կառավարություն, Արդարադատության նախարարություն, ՀՀ նախագահին, Դատախազություն:





