AM
24 Դեկտեմբեր 2012 - 14:20 AMT

2012-ի առաջին 9 ամիսներին 1232 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ 2012 թվականին լուրջ արդյունքներ են գրանցվել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղությամբ:

2012-ի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետախուզում է հայտարարվել 1232 անձի նկատմամբ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ինչպես այս, անպես էլ նախորդ տարիներին կատարած հանցագործության համար հետախուզվող 1416 անձ: Ընդ որում հայտնաբերվածներից 126-ը հետախուզման մեջ են եղել այլ երկրների իրավապահ մարմինների կողմից:

Ավարտվող տարին որակական լուրջ առաջընթաց է օտարերկրյա իրավապահների հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանքի առումով: Գրեթե բոլոր դեպքերում առանցքային է ՀՀ Ոստիկանության ՔՀԳ վարչության և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների դերակատարումը: