AM
24 Դեկտեմբեր 2012 - 15:47 AMT

Փակ է Քուչակ-Ապարան ճանապարհատվածը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 17.30-ի դրությամբ, ուժեղ բքի և զրոյական տեսանելիության պատճառով ծանրաքաշ մեքենաների համար անանցանելի է Քուչակ-Ապարան ճանապարհատվածը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկում է Երևանից Բագրատաշեն և Բագրատաշենից Երևան երթևեկել հետևյալ երթուղիներով. Նոյեմբերյան-Իջևան կամ՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երևան։

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով Մարտունու և Եղեգնաձորի կողմից Սելիմի լեռնանցքը, իսկ Ախուրյանի և Սպիտակի կողմից՝ Ջաջուռի լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:

Հանրապետության որոշ շրջաններում՝ Կոտայքում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ստեփանավանում, Ալավերդիում, Աշոցքում, Ամասիայում, Տաշիրում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Աշտարակում, Սևանում, Վայքում, Ջերմուկում ձյուն է տեղում: