Երևանի Կիլիկիա թաղամասի բնակիչներ` Թամար անունով մի կին ու իր որդին օրերս բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն: Պարզվել է` նրանք զբաղվել են կեղծ կոնյակների շշալցմամբ: «Հրապարակ»-ը գրում է, որ նրանք շշալցրել են «Նաիրի», «Ախթամար» ու «Տոնական» կոնյակներ: Կեղծ ակցիզները ձեռք են բերել 100 դրամով ոմն Արմենից: Իսկ կոնյակը ձեռք են բերել` 1 լիտրի դիմաց վճարելով ընդամենը հազար հինգ հարյուր դրամ, սակայն վաճառել են իրական կոնյակների գնով: Նրանք իրավապահների ձեռքում է հայտնվել, երբ իրենց մեքենայով կոնյակը տեղափոխելիս են եղել սպառման վայր:





