AM
25 Դեկտեմբեր 2012 - 11:52 AMT

Սահմանվել են Երևանում ավտոկայանատեղի ծառայությունների ձեռքբերման հիմնական պայմանները

Այսօր գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000 դրամ: Ավագանու որոշմամբ Երևան քաղաքային համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է` 200.000 դրամ:

Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 18000 դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 15000 դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար` 12000 դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար`9000 դրամ,

5) 3-րդ գոտու համար` 6000 դրամ,

6) 4-րդ գոտու համար` 4000 դրամ:

Նույն որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 3000 դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2700 դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար` 2500 դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2000 դրամ,

5) 3-րդ գոտու համար` 1500 դրամ,

6) 4-րդ գոտու համար` 1000 դրամ:

Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերապահելու մասին որոշման նախագծին: Նույն որոշմամբ սահմանվել են նաև ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների ձեռքբերման պայմանագրի հիմնական պայմանները: