ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:





