Դեկտեմբերի 26-ին և 30-ին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան է 2-7 մ/վրկ արագությամբ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6, 28-29-ին ջերմաստիճանը կբարձրանա 5-6, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 26-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին ցածրադիր մասերում հնարավոր է մառախուղ:





