AM
26 Դեկտեմբեր 2012 - 12:43 AMT

«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի տոներից հետո

«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնակատարը ժամանակին աշխատել է արգելոցում, ունի աշխատանքային մեծ փորձ: Հրաչյա Հովակիմյանի մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը. «Բանիմաց և կազմակերպված մասնագետ է, բայց դա չի խանգարում, որ մրցույթի ընթացքում ընտրվի լավագույնը»:

Իսկ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի տոներից հետո: Նախարարի խոսքով՝ մրցույթը բաց է լինելու, կարող են մասնակցել համապատասխան կրթություն, աշխատանքային փորձ և ղեկավարման ունակություն ունեցող բոլոր անձինք: