Այսօր ժամը 13.41-ին ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել են սատկած ձկներ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներին և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Վերցվել են ջրի և ձկան փորձանմուշներ:





