AM
26 Դեկտեմբեր 2012 - 15:06 AMT

Հրազդան գետում ձկների սատկելու պատճառը թունավորումն է

Այսօր Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկների հայտաբերման հետ կապված, Բնապահպանական նախարարությունը հաղորդագրություն է տարածել: Նախարարությունից հայտնում են, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից ջրի նմուշառումներ են կատարել:

Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Ինչպես հայտնում են նախարարությունից, ձկների սատկելու պատճառը թունավորումն է: