AM
27 Դեկտեմբեր 2012 - 05:29 AMT

«Առավոտ». Արմեն Ռուստամյան. Եթե մինչև 68 տարեկան կենդանի մնամ՝ երևի կառաջադրվեմ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 52 տարեկան է: Հաշվի առնելով, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ նախագահի ընտրություններում չառաջադրվելու համար հիմք հանդիսացած «գլխավոր փաստը» տարիքն է՝ «Առավոտ»-ը Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է, թե 68 տարեկանում ինքը կառաջադրվե՞ր նախագահի թեկնածու: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե մինչև էդ կենդանի մնամ՝ երևի», ու սկսեց ծիծաղել. «Ի՞չ իմանամ, Աստված առաջ: Ես շատ գիտեմ: Տեսնենք՝ ինչքան կյանք կմնա, դա էլ կապրենք, էլի»:

«Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ համաձա՞յն եք, որ ակտիվ լինելու համար 40-60 տարեկան պետք է լինել, Արմեն Ռուստամյանը հերքել է առաջին նախագահին. «Նայած մարդ: Ես 90 տարեկան էլ ակտիվ մարդ եմ ճանաչում, այնքան ակտիվ է, որ շատ երիտասարդներ կերազեին»: