AM
28 Դեկտեմբեր 2012 - 06:58 AMT

Վթար Իջևանի ճանապարհին. մեկ մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան – Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին՝ Աչաջուր գյուղ տանող միջհամայնքային ավտոճանապարհին, տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ Աի նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ – 2101» մակնիշի (վարորդ` 1977 թ. Ա. Մխիթարյան) և «Զապորոժեց» մակնիշի (վարորդ` 1970 թ. ծնված Հ. Աստանյան) ավտոմեքենանները: Հ. Աստանյանը տեղում մահացել է, իսկ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1967 թ. ծնված Ն. Գյուլումյանը, 1998 թ. ծնված Վ. Աստանյանը, «ՎԱԶ – 2101» մակնիշի վարորդը և ուղևոր 2007 թ. ծնված Ս. Միրզոյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ա. Մխիթարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ն. Գյուլումյանինը, Վ. Աստանյանինը և Ս. Միրզոյանինը` միջին ծանրության: