AM
28 Դեկտեմբեր 2012 - 07:50 AMT

Գեղարքունիքի մարզպետի որդին մամուլից է իմացել, որ աշխատանքի չի հաճախում

ՀՀ ԱԺ փոխնախագահի խորհրդական, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հերքում է մամուլում տարածված լուրեն այն մասին, որ ինքն աշխատանքի չի հաճախում:

«Մամուլից այսօր տեղեկացա, որ աշխատանքի չեմ հաճախում: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի օրենսդիր մարմնում և լինել պարոն Շարմազանովի խորհրդականը: Ի գիտություն նման ապատեղեկատվություն տարածողներին՝ ասեմ, որ ես պարտաճանաչ հաճախում եմ աշխատանքի և մամուլում հրապարակված նյութը որևէ առնչություն չունի իրականության հետ»,- նշել է Կարեն Գրիգորյանն իր տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ Կարեն Գրիգորյանն, ով խորհրդական է նշանակվել Շարմազանովի պաշտոնի ստաձնումից ի վեր, գրեթե երբեք գործի չի եկել: