ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» պանթեոն: Մայրքաղաքի տարբեր համայնքներից կգործի դեպի Եռաբլուր տեղափոխող 5 երթուղի:
Երթուղի 1-ին` Լամպերի գործարան – Մետրո «Բարեկամություն» – Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն – Մարզահամերգային համալիր – Մետրո «Բարեկամություն» – Լամպերի գործարան:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Լամպերի գործարանի մոտից:
Երթուղի 2-րդ` Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) – Էրեբունի – Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Կ/թ «Հայրենիք» – Երկաթգծի կայարան – Էրեբունի – Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:
Երթուղի 3-րդ` Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) – Ավան – Առինջ – Կ/թ «Այրարատ» -«Եռաբլուր» զինվորական պանթեոն – Կ/թ «Այրարատ» – Առինջ – Ավան – Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից: Երթուղի 4-րդ` Նորքի զանգված (Շուկա) – «Հաղթանակ» զբոսայգի – Օպերա – Մաշտոցի պողոտա -Ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Ավտոկայան – Մաշտոցի պողոտա – Օպերա – «Հաղթանակ» զբոսայգի – Նորքի զանգված(Շուկա):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Շուկա)-ի մոտից:
Երթուղի 5-րդ` Դավթաշենի շուկա – Հանրապետական հիվանդանոց – 15 թաղամաս – Մալաթիա -«Եռաբլուր» զինվորական պանթեոն – Մալաթիա – 15 թաղամաս – Հանրապետական հիվանդանոց – Դավթաշենի շուկա:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Դավթաշենի շուկայի մոտից:





