Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ կառավարության անդամներ այսօր այցելել են Լուսակերտի թիվ N զորամաս` մասնակցելու նորակոչիկների երդման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նրանց թվում էր: Այս մասին PanARMENIAN.Net-ին նախարարության տեղեկացնում են հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարները և բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շրջայց են կատարել զորամասում ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին: Բնապահպանության նախարարության կողմից փոխնախարարը մրգեր, ծխախոտ, քաղցրավենիք էր տարել զինվորներին:
Խաչիկ Հակոբյանը նորակոչիկներին և զինծառայողներին շնորհավորելով՝ մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ պատվով կկատարեն իրենց վրա դրված բարձր առաքելությունը: Նորակոչիկներին իրենց բարեմաղթանքներ են հղել ու արժեքավոր նվերներ են տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:





