AM
3 Հունվար 2013 - 11:00 AMT

Շտապ օգնություն. Հիմնական գանգատները ճնշման տատանումից ու վատ ինքնազգացողությունից են

Ամանորի գիշերը Երևանում Շտապ օգնության բժիշկները սպասարկել են 641 կանչ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ սովորական օրերի համեմատ թիվը 100-ով ավելի է: Հունվարի 1-ին Շտապ օգնությունը սպասարկել է 705 կանչ, հունվարի 2-ին՝ 654: Տնօրենի խոսքով նախորդ տարիների Ամանորի օրերին կանչերի թիվը մոտավորապես նույնն է եղել՝ 20-ով պակաս կամ ավելի:

«Ինչպես միշտ, կանչերի մեծ մասը սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով էր, ապա` վնասվածքների, սուր-ռեսպերատոր հիվանդությունների հետ: Հիմնական գանգատները ճնշման տատանումից ու վատ ինքնազգացողությունից են»,-ասաց Թագուհի Ստեփանյանը: