Հունվարի 3-ի ժամը 11.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:





