ԱՄՆ Ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ամուր կապերն այսուհետ եւս հաջողությամբ կզարգանան:





