ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հունվարի 7-ին, ժամը 11.36-ին մկնդեղից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 1983 թ. ծնված Ա. Քեմիջեջյանը:
Նույն օրը, ժամը 14.20-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սարի թաղի 2-րդ փողոցի 14-րդ տան բնակիչներ` 1974 թ. ծնված Արմինե Մարդոյանը և 1954 թ. ծնված Քնարիկ Հարությունյանը:
.Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 19.27-ին թունավորման նախանշաններով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նորք-Մարաշ 13 փողոցի 41-րդ տան բնակչուհի` 1981 թ. ծնված Գալինա Պանդուխտյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:





