AM
8 Հունվար 2013 - 11:52 AMT

Թալին-Գյումրի, Արթիկ -Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները փակ են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին, ժամը 15.00-ի դրությամբ՝ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թալին-Գյումրի – Արթիկ, Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները և Սելիմի լեռնանցքը փակ է:

Բքի, անբավարար տեսանելիության ու առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Քուչակ-Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածը, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները: