AM
8 Հունվար 2013 - 12:43 AMT

Թալին-Գյումրի ճանապարհահատվածը բացվել է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին, ժամը 16.30-ի դրությամբ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածը բաց է։

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: