Այսօր` ժամը 13.45-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, ժամը 14.30-ին, Վայոց Ձորի մարզի Սերս և Մարտիրոս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին ևս ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ:





