AM
9 Հունվար 2013 - 06:02 AMT

«ՀԺ». «Շարմ»-ը Սերժ Սարգսյանին նվիրված տեսահոլովակ է նկարահանում

Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շարմ» հոլդինգի տնօրեն, պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը: Տեսահոլովակը նկարահանում է հենց «Շարմ» հոլդինգը: Ջաղինյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, թե ովքեր են երգի կատարողները, ովքեր են նկարահանվում տեսահոլովակում, համարելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրելը կոռեկտ չէ: Նա միայն ասել է, որ երգը, որի հիման վրա տեսահոլովակը ստեղծվում է. նվիրված է Սերժ Սարգսյանին: Ռ. Ջաղինյանը թերթի թղթակցին հայտնել է նաև, որ «Շարմը» չի զբաղվում Սերժ Սարգսյանի ամբողջ քարոզարշավով: Ընկերությունը որոշ հատվածի պատասխանատվություն է միայն վերցրել և սահմանափակվել տեսահոլովակ նկարահանելով: Իսկ ամբողջ քարոզարշավի պատասխանատվությունը, ինչպես տեղեկացնում են ՀՀԿ-ից, կիսում են մի քանի ՀՀԿ-ականներ: