AM
9 Հունվար 2013 - 08:15 AMT

«Դալմայի այգիներ»-ին հարող տարածքում մասնատված դիակ են հայտնաբերել

Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Ա.Հ.-ի դիակը` մասնատված վիճակում:ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: