ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հրապարակել է 2012-ի ամփոփիչ զեկույցը: Այս մասին PanRMENIAN.Net-ը տեղեկանում է գրասենյակի կայքէջից:
Զեկույցում Հայաստանի մասով անդրադարձ կա սիրիահայերի խնդրին: Մասնավորապես նշված է. «2012-ին Հայաստանին տարերային աղետներ չեն պատուհասել, բայց երկիրն աչքի է ընկել իր մարդասիրական ջանքերով: Այս տարի շուրջ 7000 էթնիկ հայեր Սիրիայից տեղափոխվել են Հայաստան, որից 1000-ն այնուհետև տեղափոխվել են այլ երկրներ: Մնացածը` մշտապես կամ ժամանակավորապես, տեղավորվել են իրենց պատմական հայրենիքում»:
Զեկույցում նշված է նաև, որ Սիրիայում մոտ 100.000 էթնիկ հայեր են բնակվում: Դեկտեմբերին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայությունը դիմել էր ՄԱԿ-ին` 350 սիրիացի փախստականներին ապաստանով ապահովելու հարցում աջակցելու խնդրանքով:





