Նախօրեին երեկոյան Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրատար մեքենա է ընկել:
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ ու ջրասուզակ:
Տեղում պարզվել է, որ Նորամարգ-Հովտաշեն գյուղերի միջև գտնվող «Կախանով» կոչվող ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1977թ.-ին ծնված Պապան Ավագյանի, 1959 թ.-ին ծնված Վանիկ Թարվերդյանի և 1998 թ.-ին ծնված Վ.Թ.-ի դիերը:





