Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





