«Առավոտ»-ը գրում է. «Մի քանի դեղատներից պարզեցինք, որ «Սայտոտեկ» դեղորայքի գերվաճառք է գրանցվել և դա հիմնականում գնում են դեռահաս տարիքի աղջիկները: Հավելենք, որ այդ դեղորայքը, որը նախատեսված չէ հղիությունից ազատվելու համար, բազում խնդիրներ է առաջացնում` անգամ մինչև մայրանալուց զրկվելը: Դեղորայքը շատ ավելի վտանգավոր է, սակայն շատ մարդիկ, ովքեր անցանկալի հղիությունից ազատվելու համար չեն կարողանում գումար ձեռք բերել, գործողությունը կատարում են տնային պայմաններում, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել նաև մահվան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Սայտոտեկ» դեղորայքը վաճառվում է առանց դեղատոմսի, և այն ձեռք են բերում ցանկացած տարիքի կանայք և աղջիկներ: Անհրաժեշտ է վերահսկողություն, որպեսզի սայտոտեկն ընկալվի ոչ թե տնային պայմաններում հղիությունից ազատվելու մատչելի միջոց, այլ որպես մեծ քանակությամբ դոզա ունեցող հաբ, որի հետևանքները կարող են անշտկելի լինել»:





