Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացնելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնական խումբը`առաքելության դեկավար Հայդի Տալիավինի գլխավորությամբ: Դիտորդների խումբը հանդիպել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Չորրորդ ինքնիշխանությունը» այսօրվա համարում գրում է.«Այս հանդիպման ժամանակ Նալբանդյանը կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել: Մասնավորապես, Նալբանդյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե «անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկությաններ են արել ընտրական գոբծրնթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»:
Բանն այն է, որ մինչև այժմ ընտրությունների հարցով զբաղվելու նպատակով ստեղծված որևէ աշխատանքային խմբի մասին տեղեկատվություն չի տարածվել: Այսինքն, կամ իշխանություններն այդ խումբը ստեղծել են ծածուկ և հանրությանն այդ մասին ոչինչ չեն ասել, կամ Նալբանդյանն ուղղակի դիտորդների աչքին «թոզ է փչել«: Թերթը խոստանում է առաջիկայում պարզել ԱԳ նախարարի հիշյալ հայտարարության մասին բոլոր մանրամասները:





