ԼՂՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի դպրոցի գրադարանին անհրաժեշտ են գրքեր: ԼՂՀ ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ Քաշաթաղի շրջանի մասնաճյուղը, ցանկանալով օգնել գյուղի դպրոցի երեխաներին, խնդրում է նվիրաբերել գրքեր ու նպաստել ապագա սերնդի զարգացմանը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԼՂՀ ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ Քաշաթաղի մանաճյուղից, գրքերը կընդունվեն Բերձոր քաղաքի ԵԿ-ի մասնաճյուղում:





