AM
11 Հունվար 2013 - 08:18 AMT

Հրշեջ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի Մեծ Պառնի եւ Հարթագյուղ գյուղերի միջև ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել է բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես արգելափակվել է:

Ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04.00-ին, 11 մարդատար և ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս են բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան: