AM
11 Հունվար 2013 - 09:18 AMT

Ազատ Արշակյան. Սերժ Սարգսյանը պիտի ազատվի իր թիմից

Ընտրությունները նրա համար են, որ իշխանության անձնակազմը, անձիք փոխվեն: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, բայց ավելացրեց, որ չի ուզում Սերժ Սարգսյանը փոխվի: Իր խոսքը ՀՀԿ-ի մասին է:

«ՀՀԿ-ն դարձել է «սուպեր» կուսակցություն:Սերժ Սարգսյանը պիտի ազատվի իր թիմից` ԱԺ պատգամավորների 90 տոկոսից ու վարձկաններից», – ասաց Ազատ Արշակյանը:

Նա հիմնավորեց, թե ինչու անձերի փոփոխություն ասելով գործող նախագահին նկատի չունի:

«Քանի դեռ թոշակային տարիքի չեն հասել ԼՂ ազատագրման պայքարի մասնակիցները, նրանք պիտի լինեն 1-ին դեմքերը: Սերժ Սարգսյանը նրանցից մեկն է: Բացի այդ, գործող նախագահը նաև աշխատանքային փորձ ու որակ ունի», – ասաց Ազատ Արշակյանը:

ԳԽ նախկին պատգամավորը նշեց, որ ձախողված «Հանրապետություն» բլոկի փլուզումից հետո է դուրս եկել քաղաքականությունից, վերադառնալ չի պատրաստվում և պաշտոնի չի ձգտում: