AM
11 Հուլիս 2005 - 04:35 AMT

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԸ ԻՐԱՔ ՉԻ ՄԵԿՆԵԼ

Որոշ ԶԼՄ-ների պնդումներին հակառակ, Հայաստանի Զինված ուժերի 12-րդ խաղաղապահ գումարտակի երկրորդ հերթափոխը Իրաք չի մեկնել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, ներկայումս ճշտվում են 45 հայ խաղաղապահներին Իրաք տեղափոխող ինքնաթիռի Երեւան չգալու պատճառները: Նրա խոսքերով, այժմ ճշտվում են օդանավի չժամանման պատճառները: Նշենք, որ հուլիսի 10-ին տեղի ունեցավ խաղաղարարներին ճանապարհելու հանդիսավոր արարողություն: Երկրորդ հերթափոխում եւս ընդգրկված են բժիշկներ, սակրավորներ ու վարորդներ, ովքեր Իրաքում ծառայությունն անցնելու են լեհական դիվիզիայի կազմում: Առաջին հերթափոխն իր պարտականությունները երկրորդին փոխանցելուց հետո առաջիկա օրերին` հուլիսի 16-21-ն ընկած հատվածում, կվերադառնա հայրենիք: