AM
14 Հունվար 2013 - 07:29 AMT

Այսօր կհրապարակվի ՀՀ նախագահի թեկնածուների վերջնական ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, այսօր ավարտվում է թեկնածուների գրանցման ժամկետը և շուտով հայտնի կդառնա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցանկը:

Հիշեցնենք, որ առաջադրման հայտ ներկայացրած 15 թեկնածուներից 7-ը չկարողացան վճարել ընտրագրավը:

Մինչև հունվարի 19-ը թեկնածուները պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը:Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին: