AM
14 Հունվար 2013 - 12:06 AMT

Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի դատական նիստն այսօր չկայացավ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի դատական նիստն այսօր չկայացավ, քանի որ Տիգրան Ուրիխանյանը բացակայում է երկրից: Էդգար Բարսեղյանը PanARMENIAN.Net – ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է մինչև մարտի 5-ը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում է իի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձաձ փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։ Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում է քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը: Խոսքը վերջերս համացանցում հայտնված դեմոտիվատորի մասին է, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: Այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: