AM
14 Հունվար 2013 - 15:26 AMT

Հակոբ Ավետիքյան. «Ազգի» հուղարկավորությանը սպասել պետք չի. Թերթը լույս կտեսնի երեքշաբթի

Տոներից հետո «Ազգ» օրաթերթը դադարել է լույս տեսնել, ինչի հետ կապված տարատեսակ լուրեր են շրջանառվում:

Մասնավորապես, այն մասին, որ թերթի հաշիվների վրա կալանք է դրված կուտակված պարտքերի պատճառով: «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, իր խոսքով, պետք է հիասթափեցնի թերթի «հուղարկավորությանն» սպասողներին.«Նման բան չկա: Նրանք, ովքեր սպասում են «Ազգի» հուղարկավորությանը, դեռ երկար պետք է սպասեն»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Հակոբ Ավետիքյանը տեղեկացրեց նաև, որ թերթը պարտքեր ունեցել է, սակայն դրանք արդեն վճարված են և երեքշաբթի օրը այն նորից լույս կտեսնի: