Հայաստանի ազգային արխիվի տնօերն Ամատունի Վիրաբյանը այսօր ներկայացրել է ն «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործում բարեփոխումների իրականացման հայեցակարգի» նախագիծը, որով նախատեսվելու է մի շարք քայլերի իրականացում, մասնավորապես` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ծավալի և որակի վերլուծություն, քաղաքացիներին արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական վերազինման ծրագրի մշակում, արխիվի և նրա տարածքային ստորաբաժանումների կորպորատիվ ցանցի ստեղծում և դրա միացում այն բոլոր պետական մարմինների ցանցերին, որոնք օգտվում են արխիվային տեղեկատվությունից, տարածքային ստորաբաժանումների քանակի օպտիմալացում, Երևան քաղաքում մեկ «պատուհանի» սկզբունքի ներդրում և այլն:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով այսօր այցելել էր Ազգային արխիվ, ընդգծելով նախագծի կարևորությունը`առաջարկել է այն քննարկել մարզային մասնաճյուղերի և տարածքային ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ: Նա կարևորել է հայեցակարգով նախատեսվող բարեփոխումների իրականացումը` նկատելով, որ դրանք մեծ նշանակություն են ունենալու ոլորտի համար և հնարավորություն կընձեռեն ժամանակակից տեխնոլոգիաներով արխիվային ծառայություններ մատուցել քաղաքացիներին:





