AM
15 Հունվար 2013 - 05:35 AMT

«Ժողովուրդ». Լրագրողը դատի է տվել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին

«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ: Դատական հայցը վարույթ է ընդունվել և կքննվի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ: Թերթը հիշեցնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողուհու` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր`«Դե գրի´, ազիզ ջան, գրի´, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: «Ժողովուրդ» օրաթերթը և լրագրող Ս. Գրիգորյանը Խաչատրյանից պահանջում են վիրավորելու համար ներողություն խնդրել օրաթերթից և լրագրողից: