Նախորդ տարվա տարածաշրջանային կաևոր իրադարձություններից այսօր ասուլիսի ժամանակ ԳԱԱ Արևելագիության ինստիտուտի տնօերն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն առանձնացրեց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու սահմանամերձ շրջաններում լարվածության ուժեղացումը և Վրաստանում խորհրդարանական ընտրությունները:
«Ադրբեջանը նախագահական ընտրությունների շեմին կակտիվացնի պատերազմի պրոպագանդան: Սահմանամերձ շրջաններում լրվածությունն ավելի կմեծանա: Բանակցային գործընթացը կորցրել է ինտենսիվությունը: Մեր դիվանագիտությունը պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա: Կարևոր է, որ Արցախը կայանում է, բայց դա պետք է ցույց տալ աշխարհին», – ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, եթե հաշվի առնենք տարածաշրջանային փոփոխություններն ու զարգացումները, Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մտավախությունը հիմնավոր է:
«Բայց, եթե աշխարհաքաղաքական վերլուծություն կատարենք, Ադրբեջանը դա կանի միայն այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ սկսվեն Իրանի դեմ», -ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, մենք կարող ենք նախապատրաստվել բոլոր զարգացումներին ակտիվացնելով ՀԱՊԿ-ի հետ գործակցությունը` որպես միակ հենարան, բայց այստեղ աշխատանք ունենք:
Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում արաբական գարնան հավանականությանը: Նշեց, որ Հարավային Կովկասը տարբերվում է, և մեր տարածաշրջանում, այդ թվում նաև Ադրբեջանում, հայտնի սցենարը չի կրկնվի:





