Չորս երեխաների մայր Լարիսա Օհանյանը, ում ամուսինը զոհվել է ավիավթարի հետևանքով, բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Լարիսա Օհանյանի նամակը տարածվել է սոցիալական ցանցերում: Նա գրել է, որ չորս երեխաների հետ ապրում է վարձով: 2001-2008թթ. ամուսնու համար ստացել են գումարային փոխհատուցում, որ 2008-ից դադարեցվել է:
«Ես աշխատանք չունեմ: Ոչ մի նպաստ, ոչ մի օգնություն չեմ ստանում: Արդեն չգիտեմ ինչ անեմ, ինչպես պահեմ իմ երեխաներին:Ես մեր երկրին տվել եմ չորս երեխա, իսկ այսօր կանգնած եմ վտանգի առաջ, որ վարձը չմուծելու պատճառով ես ու իմ երեխաները կարող ենք հայտնվել փողոցում:
Չգիտեմ, կհասնի Ձեզ իմ նամակը: Եթե հասնի, ապա վստահ եղե՛ք, որ դա ազնիվ մարդու ճարահատյալ նամակ է»,-գրել էնա:





