Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 16.50-ին, Ճանշինների կատարած ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքների շնորհիվ բացվել է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:





