AM
16 Հունվար 2013 - 05:30 AMT

«Ժողովուրդ». Զուրաբյանին փոխելու հարցը՝ այսօրվա ՀԱԿ քաղխորհրդի նիստում

Այսօր` ժամը 15:00-ին կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ԺՀԿ առաջնորդ Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկության փաթեթը` ՀԱԿ-ն առողջացնելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Մակեյանն առաջարկում է նախևառաջ փոխել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, որպեսզի «ամեն ինչ իր տեղն ընկնի»: «Ժողովուրդ»-ը գրում է, որ արդեն երկու օր է` կոնգրեսականները փորձում են համոզել Մակեյանին, որպեսզի հետ կանգնի Զուրաբյանի հրաժարականը պահանջելու գաղափարից: Մտերմիկ զրույցներում ՀԱԿ շատ անդամներ երեկ ասել եմ, որ Մակեյանը լուրջ մարդ է և դժվար թե առանց հիմնավորման նման կտրուկ պահանջ ներկայացներ: Բայց քանի որ Զուրաբյանն էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «ներկայացուցիչն է», ուստի ՀԱԿ-ում փորձում են հակամարտությունը «խաղաղ կարգավորել», որպեսզի հրաժարականի հարցը չբարձրացվի:

«Ի դեպ, չի բացառվում նաև, որ նիստի ընթացքում քննարկվի ՀՀ նախագահի թեկնածուներից որևէ մեկին սատարելու մասին հարցը»,-եզրափակում է թերթը: