AM
13 Հուլիս 2005 - 07:14 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 22-ին Մոսկվայում` ԱՊՀ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստի շրջանակներում: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 17-18-ին Փարիզում, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: