AM
16 Հունվար 2013 - 06:33 AMT

«Ժամանակ». ԲՀԿ-ն հետ է վերցրել համայնքներին բաժանված տրակտորները

«Ժամանակ»-ը գրում է, որ ԲՀԿ-ն համայնքների մեծ մասից հավաքել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ բաժանած տրակտորները: Ընդհանրապես ԲՀԿ-ն այդ նախընտրական տրակտորները քարոզչության էր «գործուղում» հիմնականում այն համայնքներ, որտեղ թեկնածու էր առաջադրում:

Ավելի շուտ ԲՀԿ-ն այդ տրակտորները ներկայացնում էր որպես բարեգործություն, նվիրատվություն համայնքներին: «Խորհրդարանական ընտրություններից հետո այդ տրակտորները «մասնակցեցին» ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին և մեծ մասամբ նորից հետ տարվեցին:

Առաջիկայում սպասվում են միայն ՀՀ նախագահի և քաղաքապետի ընտրությունները: Հայտնի է, որ ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չի առաջադրել և չի պաշտպանելու որևէ թեկնածուի: Այսինքն` այս ընտրություններում տրակտորների քարոզչական աջակցության կարիք չկա:

Երևանի քաղաքապետի ընտրություններին էլ գյուղատնտեսական տրակտորների քարոզչական առաքելությունը նշանակություն չի ունենա, որովհետև ՀՀ մայրաքաղաքում հողագործությամբ զբաղվող տնտեսություն չկա»,-եզրափակում է թերթը: