Երկուշաբթի առավոտյան՝ժամը 10.40-ի սահմաններում, գլխին ստացած հրազենային վնասվածքով Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Արմենի Պետրոսյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ նախնական տվյալներով, զինվորը վիրավորվել ծառայակցի արձակած կրակոցից:
Նա տեղեկացրեց, որ զինվորի վիճակը ծանր է, իսկ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարակաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշացությամբ պատճառել է ծանր վնաս):





