Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին, Մաստարա գյուղի մոտակայքում երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Հայ Ազգային կոնգրեսի Արթիկի տարածքային կառույցի ղեկավար Գոռ Աթոյանը: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երեվան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում, Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղեվոր 55-ամյա Գոռ Աթոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ 1961թ. ծնված Ա. Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն:





