AM
16 Հունվար 2013 - 09:33 AMT

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ՀՀ դատարաններում երկարատև պայքարից հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սփյուռքահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՄԻԵԴ դիմումը ներկայացնում է Խուդյանի գործով դատավարություների ընթացքում տեղի ուենցած մի շարք խախտումների` մասնավորապես Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով:

Նշենք, որ սփյուռքահայ գործարարի փաստաբանները դիմել էին Վճռաբեկ դատարան, քանի որ գտնում են, որ տուժող ճանաչվելու դեպքում Խուդյանը կկարողանա բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները: Այս գործով մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ՝ կասկածյալներ: